Դոնբասում կռիվները շարունակվում են: Ռազմական գործողությունները հիմնականում ընթանում են Դոնեցկում ու շրջակա բնակավայրերում: Բնակելի շենքերի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ:
Երկրի արևելքում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներն անհանգստացնում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նրա կարծիքով՝ շարունակվող մարտերը վտանգում են իր մշակած խաղաղ ծրագիրը: Պորոշենկոն ողջունել է գերմանա-ֆրանսիական առաքելությունը. երկու պետություններն ուսումնասիրում են ԵԱՀԿ-ի հովանու ներքո հրադադարն անօդաչու սարքերի միջոցով հսկելու հնարավորությունը:
Կիևում էլ մայդանցիները դույլերով 200 կգ լոլիկ են բերել Գերագույն ռադայի շենքի մոտ: Դրանք նախատեսված այն պատգամավորների համար, որոնք չեն քվեարկի հակակոռուպցիոն օրինագծերի օգտին:
Այս և միջազգային այլ նորությունները` տեսանյութում